Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Մամիկոնյանց փողոցում գազային ատրճանակ է կիրառվել. վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է

     Երևանի Մամիկոնյանց փողոցում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում գազային ատրճանակ է կիրառվել, տուժածներ չկան: Համացանցում տարածվող տեղեկություններն այն մասին, թե կիրառվել է հրազեն, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

     «Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Արաբկիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Տեղեկացնեմ,որ այսօր (սեպտեմբերի 25-ին) ժամը 22.20 Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։ Տուժածներ չկան։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է, այս պահին ոստիկանության ծառայողները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։ Կրկնեմ, որ հրազեն չի կիրառվել։ Խորհուրդ եմ տալիս չճշտված տեղեկատվությամբ բնակչության շրջանում ավելորդ լարվածություն չստեղծել»,- նշել է Ահարոնյանը։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին