Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Արոնյանը կհաղթի Լիժենին. Նադանյան

     Լևոն Արոնյանը բոլոր հնարավորություններն ունի հաղթելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:

     «Արմենպրես»ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրոսմայստեր Աշոտ Նադանյանը: «Կարծում եմ, Լևոնի մոտ ամեն ինչ կարգին է, և նա կհաղթի աշխարհի գավաթի խաղում: Դին Լիժենը տիպիկ չինացի շախմատիստ է՝ համառ, պատրաստ ֆիզիկապես և հոգեբանորեն: Բայց, իմ կարծիքով, ոչ առանձնահատուկ ուժ չի ներկայացնում իրենից: Եթե անգամ ոչ-ոքի ավարտվի, միևնույն է, Լևոնն արագ շախմատում կհաղթի»,-ասաց Նադանյանը:

    Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դասական երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին