Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Հայաստանը միջնաժամկետ ծրագրում նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորում

      Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ ծախսերով նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի նախատեսում և պլանավորում է ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեր պարտքի կառավարման կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ մենք պարտք վերցնելը կամաց-կամաց արտաքինից տեղափոխենք ներքին շուկա, որովհետև եթե դու ունակ ես թողարկել ներքին պարտք ներքին արժույթով, դու արտարժույթի վայրիվերումներից կախված չես, այդ գումարները շրջանառվում են ներքին տնտեսությունում: Աշխարհում որևէ պարտքային ճգնաժամ ունեցող երկիր չեք գտնի, որ այդ վիճակում հայտնվել է ներքին պարտքի հետևանքով: Դրա համար, եթե երկրները կարողանում են շեշտադրում կատարել ներքին պարտքի վրա, անմիջապես գնում են այդ քայլին: Մենք էլ ցանկանում ենք մեր միջնաժամկետ ծրագրերով ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Վարդան Արամյանը:

  Նախարարը նաև շեշտեց, որ միջազգային կապիտալի շուկայում հայկական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և ՀՀ կառավարությունը շատ հաճախ է պարտքի շուկայում հայտնվելու նոր առաջարկներ ստանում: «Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ նվազում է եկամտաբերությունը, ուստի ավելացել է մեր թղթերի նկատմամբ գրավչությունը»,- պարզաբանեց Արամյանը:

  ՀՀ ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը եվրոպարտատոմսերի երկու թողարկում է իրականացրել, մեկը՝ 2013թ. սեպտեմբերի 10-ին, մյուսը 2015թ. մարտի վերջին, որոնցից առաջինը եղել է 7 տարով, երկրորդը՝ 10 տարով: «Առաջինը, երբ մենք թողարկեցինք, սկզբնական թողարկման ժամանակ 6.25 տոկոս էր եկամտաբերությունը, այսօր շուկայում եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ցածր է»,- ասաց Վարդան Արամյանը:

     Ինչ վերաբերում է 10 տարի ժամկետով թողարկված եվրոպարտատոմսերին, որը ՀՀ-ն թողարկել է 7.25 տոկոսով, այսօր ևս այդ նույն արժեթղթերի համար եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին