Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ կրթության և գիտության նախարար ՕլգաՎասիլևան։
Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։
«Լազարյան ճեմարանը չի օպտիմալացվում ՀՀ ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել։ Հայկական դպրոցները աշխատում են Սանկտ Պետերբուրգում և շարունակելու են աշխատել Մոսկվայում»,- վստահեցրեց ՌԴ ԿԳ նախարարը։
Օրերս «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում երկու հայկական դպրոց մեկ տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։