Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Տիկնիկային թատրոնը թատերաշրջանը բացել է նորոգված դահլիճում

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ թատերասերներին ընդունեց մասամբ նորոգված դահլիճով. Նորացվել են հատակածածկը և աթոռները:  Այս մասին «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Խոսելով թատրոնի հետագա անելիքների մասին` նա ասաց, որ տարվա ընթացքում երեք նոր ներկայացում են բեմադրել, և կլինեն դարձյալ երեքը: «Նախատեսում ենք պատրաստել տիկնիկային,  դրամատիկ, պարային գործեր: Շատ եմ կարևորում «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումը, որը նոր ձևաչափով ու մոտեցմամբ ենք մատուցելու: Գործողությունները տեղի կունենան ետնաբեմում, իսկ հանդիսատեսը կնստի բեմում»,- ռեժիսորը:

Բաբայանը շեշտեց, թե շատ ուրախ է, որ տիկնիկային թատրոնում բեմադրվող բազմաժանր և բազմաբովանդակ ներկայացումները, որոնցում ընդգրկվում են թատերական տարբեր ժանրերում իրենց լավագույնս դրսևորած դերասաններ, գրավում են հանդիսատեսին:

Այս տարին տիկնիկային թատրոնի համար հագեցած է նաև տարբեր երկրներում կազմակերպվող փառատոններին մասնակցությամբ: Սեպտեմբերի 20-ին բեմադրիչ Սամսոն Մովսիսյանի «Մատնաչափիկը» տիկնիկային ներկայացմամբ թատերախմբի մի մասը մեկնել է Օմսկ «Առլեկին» տիկնիկային միջազգային հեղինակավոր փառատոնին մասնակցելու: «Երկրորդ անգամ ենք լինելու այնտեղ: Նախկինում ներկայացրել ենք ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրությունը: Չորս տարի առաջ այդ նույն փառատոնի ժյուրիի անդամ եմ եղել»,-ընդգծեց Բաբայանը:

Սեպտեմբերի 23-ին թատրոնից մեկ այլ խումբ մեկնել է Կահիրե, որտեղ անցկացվում է «Փորձարարական արվեստի փառատոնը»: Անտեղ ցուցադրվել է ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանի  «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Հոկտեմբերի սկզբին թատերախումբը Կանադայում հանդես կգա «Անխելք մարդը»  տիկնիկային ներկայացմամբ և համերգային հետաքրքիր ծրագրով: Նոյեմբերին Յուժնո Սախալինսկում կցուցադրվեն երկու գործ` Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» և Ռուբեն Բաբայանի «Ակ. Ակ» տիկնիկային բեմադրությունները:

«Թատրոնն իր բնույթով երիտասարդ  է՝ անկախ նրանից, թե այնտեղ ինչ տարիքի մարդիկ  են աշխատում: Կարծում եմ, բոլոր ժամանակներում թատրոնն ունեցել է և ունի մի խնդիր. միշտ զգալ տվյալ ժամանակը և երիտասարդ մնալ: Լավ է, որ մեր երկրում ապրում են տաղանդավոր երիտասարդներ, որոնք ապացուցում են իրենց ասելիք ունենալը, իսկ ես, որպես  արվեստի գործիչ, փորձում եմ սատարել նրանց ու չխանգարել նրանց գործունեությանը»,-եզրափակեց Բաբայանը:

Երևանի ՀովհԹումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թհունիսի 1-ինԹատրոնի հիմնադիրներիթվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանընկարիչ Գևորգ Առաքելյանըմանկավարժ Մարուքե ԴուրգարյանըդերասաններՊավլոս Բորոյանը և Արաքսյա ԱրաբյանըԹատրոնի առաջին տնօրենն էր Վարյա ՍտեփանյանըԹատրոնի պատմության  մեջնշանակալի տեղ են զբաղեցնում հայ հանրահայտ ռեժիսորներ Լևոն Քալանթարը (“Չախչախ թագավորըըստ Հովհ. Թումանյանի և Հեքիաթ Սալթան թագավորի մասին” ըստ ԱՍՊուշկինի, 1938 թ.) և Տիգրան  Շամիրխանյանը (“Եղեգնուհին” ըստ ՂԱղայանի, 1940 թ.), նկարիչներ Խ. Եսայանը, ՍՍտեփանյանը, ՎԹևանյանը և ԱՍարգսյանը:

Թատրոնը հաճախ է մասնակցում միջազգային փառատոններիորոնց աշխարհագրությունը ձգվում է  Հնդկաստանից մինչև ԱՄՆ: 1998-ից թատրոնի տնօրենն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն ԲաբայանըԳլխավոր նկարիչն էՀայաստանի վաստակավոր նկարիչ Անժելա  ԳալստյանըԹատերախմբում կան 35 դերասան:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին