Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Տեւական երաշտը Գեղարքունիքում էականորեն նվազեցրել է կովերի կաթնատվությունը

     Գեղարքունիքի մարզում տեւական երաշտը նկատելիորեն նվազեցրել է կովերի կաթնատվությունը՝ էական վնասներ պատճառելով կաթ արտադրող խոշոր կամ մանր տասնյակ հազարավոր տնտեսությունների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի գյուղապետ, «Անի-եղբայրներ» անասնապահական տնտեսության համասեփականատեր Ռոբերտ Սիրականյանը, այս տարվա երաշտը բացասաբար է ազդել ոչ միայն անասնակերի, պտղի եւ մշակաբույսերի, այլ նաեւ կաթի արտադրության վրա:

     «Նախորդ տարվա ամռան ամիսներին «Անի-եղբայրներ» տնտեսության 250 գլուխ կովերն օրական ընդհանուր գումարով արտադրում էին մինչեւ 2 տոննա կաթ, իսկ այս տարի այդ թիվը տատանվում է մոտ 600 լիտրի սահմաններում, որը գնալով շարունակում է նվազել՝ կապված աննախադեպ երաշտի հետ: Արոտավայրերն իսպառ չորացել են: Անասնագլխաքանակի ձմեռացման համար անասնակերի բավարար քանակություն կեսը ստիպված ենք եղել ձեռք բերել շուկայական գներով: Ամեն կերպ փորձելու ենք պահպանել ու զարգացնել անասնագլխաքանակը, գուցե թե եկող տարին հաջողակ լինի: Հուլիսից սկսած՝ կաթնատվությունը նվազում է»,- նշեց Ռոբերտ Սիրականյանը: 
Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանի հավաստմամբ՝ Վահանի տնտեսություններում կովերի կաթնատվությունը նվազել է գրեթե կրկնակի:

     «Եթե նախորդ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին Վահանի տնտեսություններից մթերվում էր մինչեւ 4,4 տոննա կաթ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը տատանվում է 2-2,5 տոննայի սահմաններում: Ի դեպ, բարձրացել է նաեւ կաթի մթերման գինը՝ 130 դրամից հասնելով 150 դրամի: Սա իր հերթին կարող է նպաստել, որ տնտեսություններն անասնագլխաքանակը հարկադիր մորթի չենթարկեն եւ ամեն գնով փորձեն պահպանել ու զարգացնել եղածը»,-հավաստեց Վահանի գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին