Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Ռուսաստանի կրթության նախարարն այցելեց մանկավարժական համալսարան և պարգևատրվեց պատվավոր դոկտորի կոչումով

    Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կրթության և  գիտության նախարար Օլգա Վասիլևանսեպտեմբերի 25-ին այցելեց նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ 
     «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ռուսաց լեզվի դասախոսների և ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ։ 
     ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանըհավաստիացրեց, որ ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան ոչ մի կապ չունի քննարկվող ռուսաց լեզվի հայեցակարգի հետ։ 
    Օլգա Վասիլևան էլ իր հերթին ասաց, որ Հայաստան է եկել մի առաքելությամբ՝ ավելի ամրապնդել հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում։   
     Մկրտչյանն ընդգծեց, որ պայմանավորվածություն կա հատուկ շեշտադրում կատարել բնական գիտությունների և ինժեներատեխնիկական ուղղությունների վրա։ 
     «Մենք ամեն տարի Ռուսաստան սովորելու ենք ուղարկում մեր երեխաներին, և անպայման նպատակային կլինի նրանց վերադարձը, այստեղ աշխատանքով ապահովումը։ Մենք առանձնացրել ենք 3 հիմնական ուղղություն՝ ինժեներատեխնիկական, միջուկային ֆիզիկա և բնական գիտություններ։ Մեր կոլեգաները՝ հատկապես գիտական հաստատություններից, շատ ավելի սերտ համագործակցություն կսկսեն մեզ հետ»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը։    
     ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևային շնորհվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին