Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը գործնական տեղաշարժեր կապահովի երկու երկրների հարաբերություններում

     Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը գործնական տեղաշարժեր կապահովի երկու երկրների հարաբերություններում: Իրաքի համար կարևոր ժամանակաշրջանում նիստի գումարումը ցույց է տալիս Իրաքի ձգտումը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

      «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանում երկօրյա նիստի բացմանն այս մասին ասաց հանձնաժողովի համանախագահ, Իրաքի հանրապետության  գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ – Լուհայիբին:

     «Իրաքը մեր բարեկամ երկիրն է: Աշխարհաքաղաքական խնդիրները թույլ չեն տվել մեզ ընդլայնելու մեր համագործակցությունը: Համոզված եմ՝ բոլորիս ուժերով այս հանդիպումը կակտիվացնի մեր համագործակցությունը: Պետք է ավելի հաղորդակից դառնանք և մեր երկրների համար ապահովենք դրական արդյունք»,- ասաց հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տարածքային կառավարման  և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու հավելեց՝ աշխատանքներն ապահովելու են գործնական առաջընթաց երկրների հարաբերություններում:

     Նախարարը հիշեցրեց՝ ներկայում Իրաքի հետ ունենք բավականին լուրջ համագործակցություն: Իրաքից ձեռք ենք բերում նավթամթերք և տարաբնույթ ապրանքներ: Իսկ Հայաստանից Իրաք են արտահանվում որոշակի ապրանքատեսակներ, որոնք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունում բավականին մեծ մաս են կազմում: «Համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, հաստոցաշինության և արդյունաբերության այլ ճյուղերի, ոսկերչության, գյուղատնտեսության վերամշակման ոլորտները»,- նշեց Լոքյանը:

     Ֆալահ Հասան Զիդան ալ – Լուհայիբինի խոսքով՝ իրենք Հայաստանում են՝ համագործակցելու տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում: «Իրաքի համար կարևոր ժամանակաշրջանում նիստի գումարումը ցույց է տալիս հարևան Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրաքի ձգտումը: Հայ-իրաքյան հարաբերությունները բավականին առաջընթաց են ապրել նախորդ տարիներին»,-ասաց նա ու հավելեց, որ իրենց պատվիրակության անդամները Իրաքի տարբեր նախարարությունների, ոլորտների ներկայացուցիչներ են:

     Հասան Զիդան ալ – Լուհայիբինի խոսքով՝ նիստի հիմնական նպատակն է վերացնել համագործակցության ոլորտների խոչընդոտները:

      Նախարարը փոխանցեց նաև Իրաքի Հանրապետության ժողովրդի ջերմագին շնորհավորանքները ՝ Հայաստանի ազգային տոնի՝ անկախության հռչակման 26-ամյակի կապակցությամբ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին