Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Հակոբ Սերոբյանը խոսել է աշխարհի առաջնության մասին

     Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Փարիզում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը:

    «Աշխարհի առաջնությունում մեր տղաներն ուժեղագույնների շարքում են: Արթուր Դավթյանը պայքարելու է բազմամարտում: Նա լավ մարզավիճակում է եւ եզրափակիչ անցնելու համար ուժերը ներում են: Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում դեռեւս մասնակից չենք ունեցել: Հուսով եմ, որ Արթուրը կկոտրի այդ սառույցը: Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) մի քանի օր է իր վարժությունը գրեթե առանց վրիպումների է կատարում: Լավ հանդես գալու դեպքում նա կարող է լինել լավագույնների թվում: Վահագն Դավթյանի (օղակներ) հետ մշակում ենք բարդացված վարժությունը, շտկում թերությունները: Տեսնենք՝ որ տարբերակով նա ավելի մաքուր կկատարի: Փարիզում լավ մարզումներ ենք անցկացնում, այստեղ պայմանները շատ լավ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերոբյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:

     Աշխարհի առաջնությունը կկայանա Կանադայի Մոնրեալ քաղաքում, հոկտեմբերի 2-8-ը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին