Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Կոպենհագենում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

     Դանիայում Հայաստանի դեսպանությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

      Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհին, մարտահրավերներին և ձեռքբերումներին: 

      Միջոցառմանը մասնակցում էին Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դանիայի հայկական եկեղեցու հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ։  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին