Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Լիբանանի պետական նախարարը մասնակցել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը

     Բեյրութի «Կեմպինսկի Սամերլանդ» հյուրանոցի մեծ հանդիսասրահում սեպտեմբերի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: 

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Նիկոլաս Թուեյնին, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչները, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Լիբանանի կառավարության ու խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, բանակի գեներալներ, Յունիֆիլի զինծառայողներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ, գործարարներ և բազմաթիվ այլ հյուրեր:
     Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով ներկայացրեց վերջին 26 տարիներին անկախ Հայաստանի ձեռքբերումները և կառավարության՝ տարբեր ոլորտներում երկրի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց անցած մեկ տարվա ընթացքում տնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ուղղված կանխատեսելի և նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծմանը, առավել լայն տնտեսական շուկաներ ազատ մուտք ապահովելուն:
     ՀՀ արտաքին քաղաքականությանն իր անդրադարձում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և առկա հիմնախնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Դեսպանը նաև գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և Լիբանանի միջև 1992թ. մարտի 4-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարիներ ի վեր զարգացող և ամրապնդվող հարաբերությունների փաստը և նախանշեց դրանց առավել խորացմանն ուղղված քայլերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին