Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Իրաքը վերակառուցման հարցում Հայաստանի փորձի կարիքն ունի. Իրաքի գյուղատնտեսության նախարար

Պատերազմից հետո Իրաքը վերակառուցման փորձի կարիք ունի: Իրաքում վստահ են, որ այդ փորձն ունի Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի բացմանն այս մասին ասաց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

«2003-ից Իրաքը ենթարկվել է պատերազմի, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման: Եվ մենք այսօր Իրաքում վերակառուցման հարցում մեծ փորձի կարիք ունենք»,-ասաց Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

Նրա խոսքով՝ Հայաստանը անկախության հռչակումից հետո ևս ենթարկվել է պատերազմի: Հետևաբար, կարծում են՝ Հայաստանն ունի այդ մեծ փորձը:

«Երբ ժամանեցի Երևան,  տեսա ձեր նվաճումները` հատկապես շինարարության ոլորտում: Վստահ եմ, որ դուք ունեք այդ փորձը»,-եզրափակեց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին