Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Թումանյանական հեքիաթների հերոսների արձանները նոր շունչ հաղորդեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանին

Երիտասարդ ու խոստումնալից քանդակագործների կերտած տասներկու քարե և տասը փայտե քանդակները, որոնք այսուհետ զարդարում են Դսեղի հրապարակը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի բակը, կարող են մեծացնել հետաքրքրությունը թանգարանի հանդեպ: Այս մասին սեպտեմբերի 24-ին քանդակների բացման հանդիսավոր արարողությանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այս արձանները մեզ տանում են Թումանյանի հեքիաթների երևակայական լուսավոր աշխարհ: Փայտե քանդակները, ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանի աջակցությամբ կառուցված ենթակառուցվածքը, որում բացօթյա ցուցահանդեսներ են կազմակերպվելու, հուշանվերներ են վաճառվելու, կարող են մեծացնել հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ: Կարծում եմ, որ այդ ամենը կնպաստի, որպեսզի թանգարանի այցելուներն այստեղ ավելի երկար ժամանակ անցկացնեն: Շնորհակալ ենք Տիգրանյանին և այն երիտասարդ քանդակագործներին, որոնք արձագանքեցին ու այս գեղեցիկ գործերով հարստացրին թանգարանի բակը և Դսեղի հրապարակը»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Ամիրյանը:

Նա հավելեց, որ մինչ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, կհրատարակվեն գրքեր, կնկարահանվեն գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:

Քանդակագործ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ինքը սիրով է մասնակցել մրցույթին: «Ինձ շատ է աջակցել Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկան Ավետիք Ավետիսյանը: Նա առաջարկեց Էսքիզներ ուղակել, արդյունքում հաղթեցի և շատ ոգևորված եմ, որ իմ գործերը Դսեղում են: Քանդակել եմ «Կռնատ աղջկան», քանի որ վստահ էի, որ Թումանյանի հեքիաթների մյուս հերոսներին շատերը կանդրադառնան»,-ասաց  նա:

«Մեզ դուր են գալիս ներկայացված բոլոր աշխատանքները: Ինձ մտահոգում են փայտե արձանները, քանի որ փայտը շնչում է, խոնավանում, չորանում, ուստի այդ քանդակներին առանձնահատուկ խնամք է հարկավոր: Հուսամ, որ թանգարանի տնօրինությունը հոգ կտանքի դրանք մասին, և քանդակները երկար կապրեն»,-շեշտեց քանդակագործ Սերգեյ Աբովյանը:

Նախարար Արմեն Ամիրյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բարերար Աշոտ Տիգրանյանը թանգարանի տեսքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով  բակում ծառեր տնկեցին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին