Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել անգլիական մրցաշարում

     Անգլիայում մեկնարկեց հզոր կազմ հավաքած «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, հանրահայտ գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը:

     «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 160 շախմատիստ, այդ թվում՝ 67 գրոսմայստեր:
     Տուրի կենտրոնական պարտիայում Ֆաբիանո Կարուանան հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Հաղթանակ տարավ նաև Մագնուս Կարլսենը: Մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև Գաբրիել Սարգսյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին