Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Կառավարությունում օպտիմալացման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն

   Հայաստանի տարբեր նախարարություններին կից գործող ՊՈԱԿ-ներում և ԾԻԳ-երում օպտիմալացման աշխատանքները համընդհանուր բնույթ ունեն և շարունակական բնույթ են կրում: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Գաղափարը ոչ թե ՊՈԱԿ կամ ԾԻԳ փակելն է, այլ այն է, որ կրկնվող կամ ոչ արդյունավետ գործառույթները մենք վերացնենք: Եվ այնպես չէ, որ օպտիմալացման աշխատանքները 2017թ. ավարտվելու են: Դրանք կարող են շարունակվել նաև 2018թ., 2019թ. և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

       Նա ընդգծեց, որ պարտադիր չէ անպայման հարցադրում անել, թե այս կամ այն ՊՈԱԿ-ը փակելու միջոցով որքան գումար է տնտեսվել: Նախարարի խոսքով՝ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ այդ գումարները կառավարությունն ավելի արդյունավետ ծախսի այլ ուղղություններով:

     Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությանը կից գործող ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման արդյունքում հնարավոր է եղել տնտեսել 290 միլիոն դրամ: Օպտիմալացման արդյունքում կրճատվել է շուրջ 70 մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին