Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

«+Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը Հայաստանին շնորհակալություն հայտնեց իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար

       Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրաքցի եզդիներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանում հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի բացմանն ասաց հանձնաժողովի համանախագահ Զիդան ալ-Լուհայիբին:

    «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին իր դիրքորոշման համար: Հայաստանն աջակցում է  Իրաքին միջազգային տարբեր ատյաններում: Աջակցության օրինակ է այն, որ Հայաստանի հանրապետությունը 100.000 ԱՄՆ դոլար է հատկացրել իրաքցի եզդիներին, որոնք հալածվել էին ահաբեկիչների կողմից»,-ասաց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

     Զիդան ալ-Լուհայիբին արտահայտեց իր և պատվիրակության վստահությունը: «Երկու երկրներն իսկապես ունեն համագործակցության հիմք: Եվ մենք համագործակցելու ենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ գյուղատնտեսության ոլորտում»,- եզրափակեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին