Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, որը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին մոտ 200 հյուրեր, որոնց թվում՝ Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, Արտաքին առևտրի կազմակերպության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացմանը միտված ծրագրերին: Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի սերտացող փոխգործակցությունից, որի մասին է վկայում նաև վերջերս ՀՀ կառավարության՝ Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու, իսկ ավելի վաղ Ճապոնիայի կառավարության՝ ՀՀ քաղաքացիների համար Ճապոնիա մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ որոշումները: 

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունն առավել խորացման համար:

«Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպության նախագահ Յասումինե Սատակեն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին՝ անդրադառնալով հայ-ճապոնական գործարար և մշակութային կապերի հետագա խորացմանն ու զարգացման ուղղված նախաձեռնություններին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին