Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ Նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին

   Կառավարությունը հավանություն տվեց ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքը համապատասխանեցվում է ՀՀ սահմանադրության պահանջներին: «Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները: Հայաստանի նախագահը կդադարի որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու ու դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

     Այս գործառույթը կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին, քանի որ բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունները կտրուկ կրճատվում են օրենսդիր եւ գործադիր իշխանությունների օգտին:

     Նախագծով Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը կփոխարինվի ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին