Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում հայկական թեմաներով հոդվածներ են հրատարակվել

     Ռումինիայի գիտական շրջանակները շարունակում են անդրադառնալ հայկական թեմաներին։ Ռումինիական Ակադեմիայի«Ազգագրության եւ բանահյուսության ամսագրի»/Journal of Ethnography and Folklore համարներից մեկում (հ.1-2/2016) ակադեմիկոս, ազգագրագետ Սաբինա Իսպասը/Sabina Ispas, որը նաեւ ամսագրի գլխավոր խմբագիրն է, ֆրանսերեն ընդարձակ հոդված է հրապարակել հայկական թեմայով՝ «Հայկական եւ ռումինական ժողովրդական մշակույթներում բույսերի կերպարանքը. Ծառը» (Hypostases du végétal dans les cultures populaires des Roumains et des Arméniens: l’Arbre, էջք 125-137)։

    Ըստ հեղինակի, համաշխարհային խորհրդանիշների մեջ Ծառը քրիստոնեական մոտիվ է, որը ներկա է ռումինական, ինչպես նաեւ քրիստոնեկան տարածքի վրա զարգացած բոլոր մշակութային եւ գրական բանավոր ավանդույթներում: Ծառի եւ այլ բուսական մոտիվների ներկայացման ձեւերը բազմազան են, որոնց մեջ հեղինակը հատուկ անդրադառնում է հայկական խաչքարին: Ըստ նրա, հայկական խաչքարը կամ կրկնում, կամ փոխարինում է Ծառին` մեզ հավատացնելով, թե Ծառը կարող է շատ դեպքերում խորհրդանշել Փրկչի խաչին եւ քրիստոնեական հավատին:

     Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակադ. Սաբինա Իսպասը հայագիտական եւս մեկ հոդված է հրապարակել Ռումինիական Ակադեմիայի Ազգագրության եւ բանահյուսության ինստիտուտի տարեգրքում, «Սասունի հերոսները. Սանասար եւ Բաղդասար երկվորյակ եղբայրները» վերնագրով (հ.27/2016, էջք 155-182)։ Հոդվածում հեղինակը մանրամասն վերլուծում է «Սասնա ծռերի» առաջին մասը եւ ներկայացնում դրա պատմությունը՝ մատնանշելով այն փաստը, որ ողջ բանաստեղծական կառուցվածքի առանցքը Սասունը որպես սրբավայր ընկալելն է, որի հիմնադիրները հայկական բնօրրանի պատմության մեջ կարեւորագույն դեր են ունեցել։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին