Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Ցուցադրվում են լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքները

Լուսանկարչական արվեստի սիրահարներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան ծանոթանալ ֆոտոլրագրող Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքներին: Սեպտեմբերի 22-ին «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են Լոս-Անջելեսում բնակվող հայազգի ֆոտոլրագրող Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքները:

«Արմենպրես»ի հետ զրույցում Ռաֆայել Համբարձումյանը նշեց, որ ինքը կրթություն չի ստացել, պարզապես սիրել է լուսանկարել ու սեփական ջանքերով վարպետացել է այդ գործի մեջ: «Առաջին մեդալը ստացել եմ 1957թ., իսկ դրանից հետո սկսել եմ աշխատել Հայաստանի տարբեր թերթերի համար: Իմ նկարները շատ էին սիրում, անգամ կային խմբագրություններ, որ արտատպում էին իմ աշխատանքները: Նույնիսկ Կենտկոմն էր իմ նկարների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում»,- ասաց Համբարձումյանը:

Համբարձումյանը պատմեց, որ իր «Երեկոյան Երևան» լուսանկարը, որն արել է 50 տարի առաջ, Կարեն Դեմիրճյանի ամենասիրած նկարներից մեկն է եղել, որը նա փակցրել էր իր աշխատասենյակի պատին: «Ինձ միշտ ասում էր, որ ամեն անգամ նայում է այդ նկարին ու հիանում»,- պատմեց նա:

Նա նշում է, որ ինքը լուսանկարում է ոչ թե ուղղակի լուսանկարելու համար, այլ փորձում է ստեղծագործել: «Միշտ փորձել եմ այնպես լուսանկարել, որ իմ աշխատանքն ասելիք ունենա»,- ասաց լուսանկարիչը:

Ռաֆայել Համբարձումյանը 1999 թտեղափոխվել է ԱՄՆորտեղ շարունակել է ստեղծագործական   աշխատանքըՆա մասնակցել էտարբեր ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներումԱնգլիայում, ՖրանսիայումԻտալիայումԱՄՆում և այլնՌաֆայել Համբարձումյանը օրերս Երևանում մասնակցել է  նաև «ՀայաստանՍփյուռք» 6-րդ համաժողովին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին