Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր

   Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Ակունք գյուղի բնակիչ է դանակահարվել։ «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ։ 
     Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:15-ին ՀՀ ոստիկանություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ 
     «Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նշված քաղաքացին՝ ով Ակունք գյուղի բնակիչ է, «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի մեկ այլ բնակչի հետ։ Վերջինս վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է՝ կրծքավանդակի հատվածում վնասվածքներ պատճառելով»,- տեղեկացրին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին