Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր

     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով գտնվում է Լիսաբոնում, որտեղ մասնակցում է «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին:

   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի ընթացքում Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտներում համագործակցության խթանման նպատակով«Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ:

   Փոխըմբռնման հուշագրի հիման վրա համատեղ կմշակվեն սոցիալական ոլորտում ռազմավարական փաստաթղթեր, ծրագրեր, կիրականացվեն սոցիալական ոլորտի համեմատական հետազոտություններ, գիտելիքների փոխանակում:

     Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այդ ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին