Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Սոցփաթեթի շահառուները ապահովագրական ընկերությունների հետ խնդիրների դեպքում կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին

     Սոցփաթեթի շահառուները ապահովագրական ընկերությունների  հետ խնդիրներ ունենալու դեպքում հոկտեմբերի 1-ից կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի  գրասենյակ: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

     «Հիմա ապահովագրական ընկերությունների միջոցով այս գործուն մեխանիզմը միացրել ենք ծրագրին: Ինչու եմ ասում գործուն, որովհետև օրենքով մենք պարտադրել ենք ապահովագրական ընկերություններին համաձայագիր ստորագրել ֆինանսական համակարգի հաշտատարի հետ, որ ինքը պարտավորվում է հրաժարվել բողոքարկման իրավունքից: Ի՞նչ է դա նշանակում. եթե վեճ է առաջանում, քաղաքացին դիմում է հաշտարարին, վերջինս 10-օրյա ժամկետում կայացնում է որոշում, իսկ ապահովագրական ընկերությունն այն չի բողոքարկում, որովհետև կամովին հրաժարվել է դրանից»,-ասաց Սամվել Մարգարյանը:

     Նախարարի տեղակալը նշեց, որ երկրորդ տարվանից սկսած, ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելության ցուցանիշներով պայմանավորված,  ավելացնելու կամ պակասեցնելու են շուկայում ապահովագրական ընկերության տեսակարար կշիռը: Եթե ապահովագրական ընկերության բողոքները շատ եղան, ապա զրկվելու է շահառուներից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին