Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի օրակարգում նախատեսված է այց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: «Այց օրակարգում կա, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն»,- ընդգծեց նա:

Իրանի էներգետիկայի փոխնախարար Ալի Ռեզա Դայեմին օրերս իրանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է այցելել Թեհրան՝ ընդգծելով, որ հայ-իրանական կապերը տարբեր կրոններ դավանող երկրների բարեկամության փայլուն օրինակ են:

Դայեմին, ով նաև Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ղեկավարն է, շնորհավորելով ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը, ընդգծել է, որ այդ անցնող տարիների ընթացքում Իրանը ոչ մի ջանք չի խնայել՝ նպաստելու Հայաստանի առաջընթացին, զարգացմանն ու անվտանգությանը:

Նա նշել է, թե Իրանը հավատացած է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ու կառուցողական երկխոսության միջոցով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին