Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

     ՀՀ կառավարությունը մտադիր է 2018 թվականին Երևանում կազմակերպել միջազգային տնտեսական համաժողով: Գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացրել են Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն, և այդ առումով գործադիրն ունի դա առավել հասանելի դարձնելու խնդիր։

     «Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին, մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

  Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը վերապահվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամին:

     «Մենք իրականում ցանկանում ենք Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային ռեգուլյար հարթակ, որտեղ պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումները, պատկերացումները, ինչպես նաև այդ հարթակում ստեղծել հնարավորություն՝ մոր պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու այն նախագծերը, որոնք պատրաստում ենք և իրագործում»,- ասաց վարչապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին