Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան

     Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք  հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

     «Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար: Մեր պահանջն այն է, որ մենք պետք է պատասխանատվություն վերցնենք Թուրքիայում ժողովրդավարության համար, եւ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմանները: Այնտեղ շատ ժողովրդավար ընկերներ ունենք, Էրդողանի կուսակցության մեջ էլ ունենք, մյուս կուսակցություններում՝ եւս, բայց նրանք հիմա անձայն են, որովհետեւ ձայն բարձրացնում են միայն ազգայնականները»,– ասաց Գարո Փայլանը:

     Գարո Փայլանը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Այս օրերին Թուրքիայի հայազգի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին