Կիրակի, 08. 06. 2025

spot_img

«Հովեր» կամերային երգչախումբը նշում է հիմնադրման 25-ամյակը

     «Հովեր» պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգին ներկայացվող բոլոր համարները կուղեկցվեն երգչախմբի գործունեությանն անդրադարձող տեսանյութերով: «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործությունը կհնչի հատուկ հրավիրված երաժիշտների նվագակցությամբ:«Արմենպրես»ի հաղորդմամբ` այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում:

     «1992 թվականին իմ անհատական նախաձեռնությամբ է ստեղծվել մեր երգչախումբը: Այն իմ ուսանողների և մեր հավաքական մտահղացումների արդյունքն է: Երգչախումբը 18 տարի առանց ֆինանսավորման է գործել  և միայն 2009-ին է պետական կարգավիճակ ստացել: Ներկայումս ունենք գործընկերներ հովանավորներ, որոնք մեզ աջակցում են»,-նշեց խմբավարը:

     Ըստ Սոնա Հովհաննիսյանի` երգչախմբի առանձնահատկությունն իրենց իսկ ստեղծած յուրահատուկ և ջերմ միջավայրն է: «Մեր գործունեության խթանը նաև կոմպոզիտորներն են, որոնց մենք միշտ սպասում ենք: Համագործակցում ենք տարբեր ստեղծագործողների հետ՝ Վաչե Շարաֆյան, Երվանդ Երկանյան, Վարդան Աճեմյան և այլք:  

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 1992 թվականին հիմնել և ղեկավարում է Երևանի   պետական կոնսերվատորիայիդոցենտՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը։

Երգչախումբը խմբերգային ներկայացումներով հանդես է եկել մեծակտավ վոկալսիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերիդասական և փորձարարական նախագծերով։ Համագործակցում է ՀՊՖՆիԵԿՊՆիինչպես նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ։ Հանդես է եկել  «Տեատրո Դալ Վերմե», «Սիտե դե լա Մյուզիք», «Լը Քուարց», «Սթրեթմոր», «Քառնեգի հոլ», հեղինակավոր համերգասրահներում։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների հետ (ԳԿրեմերԱՄուստոնենՌ.  ՇերվենիկասԴԳերինգաս, Ջ, ՆելսոնՄԿլաուզա,  Պ.Վերնիկով, Չայկովսկու անվան տրիո)։

Մասնակցել է գեղֆիլմերի երաժշտական ձևավորման աշխատանքների. «Արարատ» (ռեժիսոր՝  Ատոմ Էգոյան), «Արտույտներիագարակը» (ռեժիսոր՝ Տավիանի եղբայրներ), «Նամուս», (Arte ստուդիայի վերականգնված տարբերակ, «Հիշիր» ռեժիսոր՝ ԹերրիՋորջ)։

Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկեմեդալով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին