Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները

   Հայաստանի Կառավարությունը նախատեսում է նոր ներդրումներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում` ենթակառուցվածքները բարեփոխելու և  պայմաններն ավելի հարմար դարձնելու համար: Սեպտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Այս տարի մենք արդեն իսկ սկսել ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում է կատարվել օդանավակայանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ավետիսյանը:

     Նա նշեց, որ օդանավակայանում ավտոմեքենաների համար խոշոր կայանատեղի է կառուցվում, տեխնիկական պահանջների համար` նոր մեծ տարածք: «Փոխվում է նաև ջեռուցման համակարգը»,- ընդգծեց ՔԱԳՎ պետը:

     Սերգեյ Ավետիսյանը հավելեց, որ այս պահին Գյումրիի օդանավակայանը բեռնափոխադրումներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ չունի, քանի որ չկան բեռնափոխադրող ինքնաթիռներ սպասարկելու հնարավորություններ: «Սակայն սա ևս մտնում է մեր ծրագրերի մեջ: Եթե լինի բեռնափոխադրումներ իրականացնելու պահանջարկ, մենք անմիջապես կկազմենք համապատասխան ծրագիր և կիրականացնենք այն»,- ընդգծեց Ավետիսյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին