Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

     ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին: 

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է  2017 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ագարային ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները: 

     Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները, քննարկվել գյուղատնտեսության բնագավառում միջպետական կոոպերացիայի և մասնագիտացման, ինչպես նաև դրանց հիման վրա ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման վերաբերյալ առաջարկները: 

     Հատուկ անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ-պետություններում գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի դեմ պայքարին, հացահատիկի, սերմերի, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության շուկաների զարգացման հեռանկարներին: 

   Խորհրդի անդամները քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջև ագրոլոգիստիկ սահմանափակումների նվազեցմանը,  հողերի մելիորացիայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:   

     Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին