Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Հայաստանի կառավարությունն աջակցում է «խելացի» դրամապանակներ արտադրող ընկերության զարգացմանը

     Հայաստանի կառավարությունը «խելացի» դրամապանակներ արտադրող «Էրա Թեքնոլոջիս» ընկերությանը թույլատրեց գործունեություն ծավալել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, որն ազատված է կորպորատիվ հարկերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերությունն իրականացնելու է 2.3 մլն դոլարի ներդրումային ծրագիր՝ ստեղծելով 15 աշխատատեղ, իսկ հետագայում այդ թիվը հասցնելով 50-ի։

     «2018 թվականին ընկերությունը նախատեսում է արտահանել 0.5 մլն դոլարի արտադրանք, իսկ հաջորդ տարիներին այդ ծավալը հասցնել 2 մլն դոլարի»,- ասաց փոխնախարարը:

     Smart-դրամապանակներն ունեն հեռակառավարվող ազդանշանային համակարգ, գողերին ճանաչելու տեսախցիկ, GPS և այլ սարքեր, եթե դրամապանակը գողանան կամ այն կորցվի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին