Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Կանադան ակնկալում է հետագայում էլ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Ջասթին Թրյուդո

     Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

     Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասվում է. «Մենք միանում ենք Հայաստանի ժողովրդին ու Կանադայում և ողջ աշխարհում հայ համայնքին՝ տոնելու Հայաստանի անկախության տարեդարձը: Կանադան և Հայաստանի Հանրապետությունն ունեն դինամիկ ու ընկերական հարաբերություններ՝ կառուցված արդարության, ժողովրդավարության, ազատության համատեղ արժեքների, այդ թվում և տարբեր միջազգային կազմակերպություններում, «Ֆրանկոֆոնիա»-ի շրջանակում համագործակցության վրա:

   Կանադան ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության հետ՝ հետագայում էլ ամրապնդելու հարաբերությունները երկու երկրի միջև ու խորացնելու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում և կլիմայական փոփոխության, առևտրի ու ներդրումների, խաղաղության և անվտանգության»:

     Կանադայի վարչապետն ընդգծել է, որ մշակութային բազմազանությունը երկրի ամենամեծ ուժերից ու հպարտության աղբյուրներից մեկն է: «Ես բարձր եմ գնահատում Կանադայում հայ համայնքի պատրաստակամությունը՝ ողջունելու Սիրիայից եկած հազարավոր անձանց: Միասնաբար ողջունելով նորեկներին՝ մենք տևական ու կարևոր ձևով ուժեղացնում ենք մեր համայնքները»,- նշել է նա՝ իր, Կանադայի կառավարության և կնոջ՝ Սոֆիի անունից ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին