Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարածաշրջանի կայունությանը նվիրվածության համար

     Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ են մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

     «Մենք վճռական ենք Հայաստանում ժողովրդավարությունն առաջ տանելու ու վստահելի և թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու հարցում: Շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանն ու միջազգային խաղաղարար առաքելություններին ձեր նվիրվածության համար: Բարձր ենք գնահատում այդ ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ:

     Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անկախության 26 ամյակի կապակցությամբ: Ակնկալում ենք, որ դեռ երկար տարիներ կշարունակենք Հայաստանի ու այդ երկրի ժողովրդի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»,- ասվում է Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին