Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ սկզբնաղբյուր է

«Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը հայագիտության մեջ լրացնում է իրանահայ համայնքի մասին տեղեկատվության բացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին  «Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող  Էդիկ Բաղդասարյանի հետ հանդիպմանն այս մասին ասացին Գրողների միության անդամները:

«Էդիկ Բաղդասարյանն անցյալ տարի ևս Գրողների միությունում հանդիպում ունեցավ և ներկայացրեց իր 115 գրքերը, որոնք այս տարի դարձել են 138: Նա իսկապես մեծ գործ է կատարել գրականության ոլորտում»,-ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Էդիկ Բաղդասարյանը գիտական սխրագործություն է կատարել: Նա նաև ստեղծագործում է անգլերեն և հայ ժողովրդի պատմությունն օտար ընթերցողներին ներկայացնում է այնպես, ինչպես, որ կա:  Նա, ապրելով օտար երկրում, ջանքեր է ներդնում նաև հայապահպանության գործում»,-ասաց  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը:

Էդիկ Բաղդասարյանն անդրադարձել է նաև իրանահայ համայնքի պատմությանը: Արձակագիր Աստղիկ Հակոբյանի կարծիքով՝  իրանահայ կյանքի մասին մեծածավալ աշխատություն մինչ այդ չի եղել: Հայագիտության մեջ այդ բացը լրացրել է Էդիկ Բաղդասարյանը՝ 2012-ին հրատարակելով «Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը: «Այն, ներառելով տարբեր գավառների պատմությունը, կենցաղը, սովորույթները, ուսումնասիրողի համար իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է: Ներկայացնելով հայ-իրանական ժողովրդի ծագումնաբանությունից մինչ մեր օրերը՝ աշխատանքը հայագիտության մեջ իր ուրույն խոսքն է ասում»,-ասաց նա:

Աշխատությունը 2015-ին համառոտ տարբերակով լույս է ընծայվել հայերեն: 2014-ին այն թարգմանվել և հրատարակվել է պարսկերեն տարբերակով, իսկ 2016-ին՝ անգլերեն: «Պարսկերեն տարբերակի շնորհիվ՝ իրանցիները հնարավորություն կունենան տեղեկանալու իրենց երկրի տարածքում ապրող համայնքի դերի, տարբեր ասպարեզներում նրանց կատարած դերի մասին:  Ինձ պես 1921-45 թթ.-ի համայնքի պատմությունն ուսումնասիրողի համար այն իսկապես յուրատեսակ սկզբնաղբյուր է»,-ասաց Աստղիկ Հակոբյանը:

Արձակագիր Ալիսա Հովհաննիսյանի կարծիքով՝  Էդիկ Բաղդասարյանը մեծ գործ է կատարել պատմաբանասիրության բնագավառում: Ճարտարագետ-պատմաբանը հայոց մշակույթի նաև տեխնիկական գիտությունների մասին  հրատարակել է բազմաթիվ հոդվածներ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին