Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Գարո Փայլանը ցանկանում է լինել կամուրջ հայ-թուրքական հարաբերությունների համար

     Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թե Թուրքիայի, թե Հայաստանի համար վնաս է համարում հարաբերությունների սառած վիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Փայլանը նշեց, որ այցի նպատակը միայն համաժողովը չէր, այլ հայ-թուրքական կապերը, որոնց  համար պատգամավորը ցանկանում է լինել կամուրջ: «Ցանկանում եմ օգնել մի քիչ բացել երկխոսությունը»,-նշեց նա:

     Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ նա քննարկել է հենց հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

     «Ուրախ եմ, որ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ այս անգամ: Մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություն ունենք, եւ ես այստեղ եմ այդ պատասխանատվության համար»,-ասաց  Գարո Փայլանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին