Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն

     Անթիլիաս քաղաքի «Դեմիրճյան կենտրոն»-ում տեղի ունեցավ Լիբանանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին 10 թիմ:

     «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը հանդես էր գալիս «Հոմենընթմեն» ակումբի կազմում, իսկ Պետրոսյանը՝ «Անդրանիկ»: Նշենք, որ այս երկու ակումբներն էլ հայկական են:
     Լիբանանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց Գաբրիել Սարգսյանի «Հոմենընթմեն» ակումբը, որն իր բոլոր մրցախաղերը ավարտեց հաղթանակով: Սարգսյանն իր հերթին տարավ 5 հաղթանակ և միայն Մանուէլ Պետրոսյանի հետ պարտիան ավարտեց հաշտությամբ:
     Մանուէլ Պետրոսյանի  «Անդրանիկ» ակումբը գրավեց 2-րդ հորիզոնականը: Պետրոսյանը նույնպես հաջող հանդես եկավ՝ տանելով 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին