Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ

     Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:

     «Երջանիկ եմ, քանի որ կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել: Որպես բոնուս կլինի նաև եզրափակիչը: Թայ-բրեյքին հատուկ չէի նախապատրաստվել: Նմանատիպ խաղերում պետք է, որ միայն հավատաս ինքդ քեզ: Թե ես, թե Լագրավը նյարդային էինք: Հանգստության համար բան չարեցի»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:

      Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան թայ-բրեյքի պարտիաները։ Արոնյանը նախ սև խաղաքարերով զիջեց Լագրավին, սակայն առավելության հասավ սպիտակներով։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ արագ մրցախաղերը ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին՝ «արմագեդոն» մրցափուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ:

     Սեպտեմբերի 22-ը հանգստի օր է: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000  ԱՄՆ դոլար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին