Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում օպտիմալացումը շարունակվում է

     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ՝ դառնալով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղ: Նման որոշում կայացվեց կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում: Բացի այդ, լուծարվելու է «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը կմիանա «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

     «Արմենպրես»ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի  փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշեց, որ կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում պետական բյուջեում տարեկան կտնտեսվի 56.3 մլն դրամ: Մասնավորապես՝ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17 հաստիքային միավորներից կկրճատվի 5 հաստիքային միավոր և պահպանման ծախսերով նախատեսված 29,9 մլն դրամից կտնտեսվի 7,9 մլն դրամ, իսկ մնացած 12 հաստիքային միավորը և պահպանման ծախսերի համար նախատեսված 22.0 մլն ՀՀ դրամը կուղղվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին»: «Հանգրվան» ՊՈԱԿ-ի 33 հաստիքային միավորներից կկրճատվեն 19 հաստիքային միավորները և պահպանման ծախսերով նախատեսված 49.7 մլն դրամից կտնտեսվի 29.8 մլն դրամ, իսկ մնացած 14 հաստիքային միավորները և պահպանման ծախսերի համար նախատեսված 19.9 մլն դրամը կուղղվի «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին /հաշվարկները կցվում են/: «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կկրճատվի 11 հաստիքային միավոր և կտնտեսվի 18.6 մլն դրամ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին