Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու հարցում

     Լիտվան դրական է տրամադրված, որպեսզի Հայաստանը ստորագրի Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

     «Մենք լիահույս ենք, որ այս համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի և Լիտվայի երկկողմ հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Պետրիկասը:

    Դեսպանը հավելեց, որ լավատես է հայ-լիտվական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցում: «Համաձայն Լիտվայի վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ Լիտվայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով: Վերջին 10 տարիների ընթացքում Լիտվայից Հայաստան ներմուծն աճել է 25 տոկոսով: Հայաստանից Լիտվա արտահանումը ևս աճել է, ինչը մեզ համար շատ ուրախալի է»,– նշեց դեսպանը:

     Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. մարտի 21-ին, Երևանում: Նախատեսվում է, որ կողմերը համաձայնագիրը կստորագրեն ընթացիկ տարվա նոյեմբերին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին