Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Գարո Փայլանը ցանկանում է, որ ժողովրդի համար ցանկալի թեկնածուն ընտրվի Պոլսո Հայոց պատրիարք

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կկայանան այս տարի՝ չնայած Թուրքիայի իշխանությունների ստեղծած խոչընդոտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց իր այցի շրջանակում կազմակերպված ասուլիսի ընթացքում: «Թուրքիան ցանկանում է, որ իր ուզած մարդը լինի Պոլսո պատրիարքի աթոռին: Նրանք ասում են` ում ցանկանանք, նա պետք է պատրիարք լինի: Նման խնդիր կա: Ունենք հիմա 5 թեկնածու: Անշուշտ, մենք էլ ենք ուզում, որ ընտրվի մեր ժողովրդի համար ցանկալի թեկնածուն»,- նշեց նա: 

Գարո Փայլանը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6- րդ համաժողովին: Այս օրերին Թուրքիայի հայազգի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան  պաշտոնյաների հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: 

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը 2017 թվականի հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները  որպես     պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով: Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մարտի 15-ին: Աթեշյանի հրաժարականից հետո ձևավորվել է Նախաձեռնող խումբ, որը զբաղվում է  պատրիարքական ընտրության կազմակերպման հարցով: Պոլսո Հայոց պատրիարքարանը  նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու  համար պաշտոնապես դիմել են Թուրքիայի  իշխանություններին, սակայն մինչ օրս երկրի պատկան մարմինները որևէ պատասխան չեն տվել:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին