Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

     Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ իր աղջիկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը մի օր կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավագ Օհանյանը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

     «Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը: 1991 թվականին ազատվելով խորհրդային ռեժիմից՝ մեր փոքր երկիրը շարունակում է պայքարել: Կրտսերը (խոսքը նորածին աղջկա՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասին է- խմբ.) մի օր կայցելի այս երկիր»,- գրել է նա:

   Օհանյանը հրապարակել է տարիներ առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում Հայաստանի պատվիրակության համար հատկացված հատվածում արված իր լուսանկարը:

      Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսի աղջիկը լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին