Կիրակի, 08. 06. 2025

spot_img

ԱԺ պատգամավորները չեն կարողանա ցանկացած պահի տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորներին

     Եթե քննիչը քննության շահերից ելնելով՝ բանտային տեսակցությունները թույլ չի տալիս, ապա չի կարելի կալանավորվածի մոտ թույլ տալ նույնիսկ բարձրագույն պաշտոնյաներին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ներկայացրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը: Հարությունյանը նշեց, որ մի շարք դեպքերում քննիչը սահմանափակում է կալանավորվածի հետ տեսակցությունները:

     Ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում է հստակեցնել իրավիճակը, որի արդյունքում ԱԺ պատգամավորները կկարողանան առանց խոչընդոտների տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ, մասնավորապես, առաջարկվում է արգելքը չտարածել այն անձանց վրա, որոնք քրեակատարողական հաստատություններ առանց խոչընդոտի մտնելու իրավունք ունեն՝ նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանի նախագահին, պատգամավորներին և այլոց: «Այնուամենայնիվ, քննության անկախությունը պետք է ավելի կարևորվի, և քննիչի արգելքի դեպքում կարելի է թույլ տալ միայն մարդու իրավունքների պաշտպանին կամ խոստովանություն ընդունող քահանային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործադիրն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին