Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

     Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում այն միջնորդների համար լուրջ եւ վստահելի գործընկեր չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով՝ եթե բանակցություններն արգելակվում են, ապա միայն Ադրբեջանի պատճառով:

     «Բոլոր բանակցություններում էլ նկատվում է միջնորդների համահունչությունը հայկական եւ սուր հակասությունն ադրբեջանական կողմի հետ: Հենց վերջին օրինակը՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունների չեղարկումը, մի բան ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն չի իրականացնում ստանձնած պարտավորությունները, այլեւ արգելակում է դրանց ընթացքը: Կարծում եմ՝ միջնորդները եւս դա գիտակցում են,  այսինքն՝ հակառակ նրան, որ համակողմանի պատասխանատվությունների մասին են խոսում, այսինքն՝ նրանց հռետորաբանությունն այդ ուղղությամբ է, այնուամենայնիվ  գիտակցում են, թե ով է հարձակողական կողմը, ով սկսեց ապրիլյան պատերազմը, ով է աշխատում դիպուկահարներով, ով է անվերջ դիվերսիոն փորձեր  անում»,- ասաց Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ թեպետ բանակցային ընդհանուր միջնորդական առաքելությունը միգուցե որոշ օրինաչափություններ ունի, այսինքն՝ այն, որ դեկլարատիվ հարթության վրա իրերը չի նշում իրենց անուններով եւ պատասխանատուներին մատնացույց չի անում, այնուամենայնիվ նույնիսկ դրանով հանդերձ երբեմն արդեն հասցեական հայտարարություններ է անում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին