Կիրակի, 27. 07. 2025

spot_img

Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը. Մովսես Հակոբյան

      Հայաստանը ձեռք է բերում այնքան սպառազինություն, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Այդ մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին հարցին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց, որ ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար։ «Տարածաշրջանում մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերը մեր թշնամին է»,-ասաց Հակոբյանը:

     Անդրադառնալով Արցախի անվտանգությունը չվտանգող տարածքների հանձնման մասին ՀՀ ԱԳ նախարարին վերագրվող հայտարարությանը՝ Հակոբյանն ասաց, որ ինքը չգիտի այնպիսի տարածքներ, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը: Հարցին, թե որևէ տարածքի վերադարձ ինչ հետևանք  կունենա՝ Գլխավոր շտաբի պետն ասաց. «Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»։ Հարցին, արդյոք բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը կատարելու է այն հրամանը, որը կորոշի քաղաքական ղեկավարությունը։ «Ավելին ասեմ, մեզ դեռևս նոր և ավելի լավ տարածքներ են պետք, որը կերաշխավորի Արցախի անվտանգությունը»,- ընդգծեց Հակոբյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին