Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա. Արա Բաբլոյան

         ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղով: «Կարծում եմ՝ վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի ենք համոզվում, որ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, և դա ընդունվում է բոլոր կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բաբլոյանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:  

      Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այսօր տարածքներ հանձնելու մասին խոսք չկա: «ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի 72-րդ Ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,- հիշեցրեց Արա Բաբլոյանը:

   ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին