Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ վերջին հանցագործություններին և իր հետագա պաշտոնավարմանը

       Անկախության տարիների ընթացքում կան և ձեռքբերումներ, և բացթողումներ։ Այդ մասին«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

   «Եթե լինի խաղաղություն, կլինի ամեն ինչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գասպարյանը։ ՀՀ ոստիկանապետը չհամաձայնեց այն կարծիքին, թե վերջին շրջանում հանցագործություններն ավելացել են: «Բացարձակ ձեզ հետ համաձայն չեմ։ Ոչ միայն ոստիկանությունն է հրապարակել հանցածին իրավիճակի մասին վիճակագրությունը, որը կարող է որոշակի կողմնակալություն դիտվել, այլ նաև դատախազությունը վերջերս ամփոփ տեղեկատվություն հրապարակեց, ակնհայտ այդպես չէ»,- ասաց ոստիկանապետը՝ ընդգծելով, որ ոստիկանությունն աչք չի փակում որևէ հանցագործության վրա, իսկ չբացահայտվող հանցագործություններ չկան։
       Անդրադառնալով Հայաստանում «օրենքով գողերի» հավաքների մասին հարցին՝ ոստիկանապետն ասաց. «Օրենքով գողերն այնքան խելոք, գառի նման են իրենց պահում, չկասկածեք դրանում»:

     Խոսելով Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած սպանության մասին՝ ոստիկանապետը նշեց. «Տեսել եք անցյալը, դրանք բռնված, դատված… բոլոր նախկին հանցագործությունները բացահայտված են, տականքը մնում է տականք: Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան, տոկոսը շատ լավն է։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»:

     Լրագրողների հարցին, թե սոցվճարներում շատերը կոչ են անում իր փոխարեն ոստիկանապետ նշանակել Վանո Սիրադեղյանին՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել է: «Նա իմ ավագ ընկերն է և շարունակում է մնալ։ Իսկ դրանք կարծիքներ են։ Մեկն էլ ուզում է, որ Օսիպովը գա, մյուսն էլ Արամ Մանուկյանին է ուզում: Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»,- ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին