Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգն իմ հանձնարարականով չէ. Կարեն Կարապետյան

     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Անկախության տոնի առիթով «Եռաբլուր» այցելած վարչապետը, պատասխանելով հարցին, թե չի պատրաստվո՞ւմ վերանայել ռուսաց լեզվի հետ կապված հանձնարարականը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, նշեց. «Նախ շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Երկրորդ, ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել»:

     Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է՝ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է, որպես նպատակ նշում է ռուսաց լեզվի հանրայնացումը և ընդգծում, որ ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին