Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Նարեկ Հախնազարյանին, Մկրտիչ Արզումանյանին, Արամեին, Սիրուշոյին, այլ արվեստագետների շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում

      Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կոչմանն արժանացել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մարգարյանը, Վրույր Հարությունյանը, Սամվել Խաչատրյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Արտուշ Ալեքսանյանը, երգիչներ Մհերը, Արամեն, երգչուհի Սիրուշոն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը, մենակատար Սևակ Ավետիսյանը, մենապարուհի Մերի Հովհաննիսյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

      Նախագահական նստավայրում կոչումը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Հախնազարյանը նշեց, որ կոչումն իր համար մեծ պատասխանատվություն է: «Սա ոչ միայն իմ արդեն արված աշխատանքի գնահատականն է, այլ ժողովրդի ու երկրի վստահությունն ու հույսը։ Իմ քրտնաջան աշխատանքի ու հաջողությունների շնորհիվ կփորձեմ արդարացնել այդ վստահությունը»,- ասաց Հախնազարյանը։

     Իր հերթին, Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ «Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան»,- նշել է Մկոն։

     Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել երգիչ Արտո Թունջբոյաջյանին, Ժողովրդական արտիստի կոչում՝ դուդուկահար, «Շողակն» ավանդական համույթի մենակատար Գևորգ Դաբաղյանին, պարուսույց, բալետմայստեր Արտյուշա Կարապետյանին:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին