Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը. Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել

     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

     «Սիրելի՛ հայրենակիցներ,

     Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ:

     Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։

     Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը՝ այն դարձնելով ավելի գրավիչ ու մրցունակ։  Այս նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը։

     Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար  մենք ունենք բոլոր  անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:

     Եվս մեկ անգամ շնորհավորում եմ համախմբող մեծ ուժ ու խորհուրդ ունեցող այս տոնի կապակցությամբ,  մեր ժողովրդին մաղթում  եմ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին