Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին. Տարոն Մարգարյան

     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Դարեր շարունակ պայքարելով աշխարհի քարտեզի վրա իր տեղն ունենալու, ազատ ապրելու իրավունքի համար, 26 տարի առաջ հայ ժողովուրդն, ի վերջո, իրականացրեց իր դարավոր երազանքը՝ վերականգնելով Հայոց անկախ պետականությունը: Եվ այսօր աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն տեղը զբաղեցրած Հայաստանը, մենք բոլորս, լծված ենք մեր հայրենիքի զարգացման ու հզորացման պատասխանատու գործին։ Ու վստա՛հ եմ, որ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, յուրաքանչյուրս իր տեղում՝ պատասխանատվության բարձր գիտակցումով ու անմնացորդ նվիրումով, կկերտե՛նք մրցունակ ու զորեղ Հայաստան՝ աշխարհի բոլոր հայերի սիրելի հանգրվան հանդիսացող մայրաքաղաք Երևանով: Ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին՝ պատգամելով նրանց պահպանել և էլ ավելի հզորացնել մեր երկիրը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, անսպառ նվիրում, ամուր կամք և ստեղծագործ աշխատանք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին