Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Գործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդ

     Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցում գործը տարածքներին չի հասնի:

     «ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է այն, ինչ եղել է մադրիդյան, կազանյան հանդիպումներում: Նա նորություն չի ասել, ասել է այն, ինչ միջազգային ասպարեզում եղել է առաջարկված տարբերակներից մեկը: Չեմ կարծում, որ պետք է մտահոգվենք: Միաժամանակ, չեմ կարծում եմ, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք: Առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պարգև Սրբազանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:   

     Հարցին, ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրածն այլևս ակտուալ չէ՞, Արցախի թեմի առաջնորդն ընդգծեց. «Ես չեմ ասում ակտուալ չէ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ գործը դրան չի հասնելու: Իմ կարծիքով, այդ հարցն այլ կերպ է լուծվելու, որի մասին բազմիցս ասել եմ»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին